Վրաստանում կորոնավիրուսակի է 233 մարդ․ ապաքինվել է 56-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News               

կորոնա

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է: Տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge հատուկ կայքում: Վարակվածների թիվը 233 է: Վրաստանի ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից: Գրել է Aliq.ge-ն։

Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370: 3 մահ է արձանագրվել:

Վրաստանում սկսել են վարակակիրների հաշվարկի նոր կարգ: Մասնավորապես՝ երկրում գրանցված ու արտերկրից տեղափոխված հիվանդների թվերն առանձին են հրապարակվում: