Կարանտինն էֆեկտիվ է, մեկուսացվածներից 300 հոգու մոտ թեստը դրական է եղել. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

կորոնա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ կարանտինում գտնվող անձանց՝ մոտավորապես 300 հոգու մոտ թեստը դրական է եղել։

«Կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են, այսինքն՝ եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու փաստորեն հետազոտած և հաստատած չէինք լինի, և հնարավոր է, որ ավելի մեծ տարածում ունենայինք»,-ասել է նախարարը, ապա հավելել, որ մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։

«Եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, հանրությունը մեր բոլոր խորհուրդներն իրականացնի, գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-ասել է Թորոսյանը:

Նախարարը նաև նշել է, որ 24-ժամյա ցիկլով 537 թեստ է արվել, սակայն իրականում ավելի շատ է եղել՝ 810 թեստ, բայց դրանց մի մասը գրանցվել է հաջորդ օրվա վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ փաստացի 16 թեստից 1 դրական թեստ է լինում, ինչը դրական է, և որ Հայաստանում համաճարակի կորը գտնվում է կառավարելության տիրույթում: