Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնա1

ՀՀ առողջապահության նախարարը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նա նաև հայտնել է, որ նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:

Նախարար Թորոսյանը հայտնել է, որ բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից և նշել, որ բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Ընդհանուր առմամբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: