COVID-19-ով վարակված Միրիկ համայնքի բնակիչը ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

արցախան

«Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից»: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարարությունը:

«Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:

Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: