Էջմիածինը այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում, քիչ թվով վարակակիրներ կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Վարակման դեպքեր մեկ կամ երկու դեպք է լինում, հստակ թիվ դժվար է նշել։ Օր ենք ունենում, որ վարակման դեպք չենք ունենում, օր է լինում ունենում ենք 4-ից 5 դեպք, ոչ ավելի։ Քաղաքն այս պահին վարակման օջախ չի հանդիսանում եւ քիչ թվով վարակակիրներ։ Ինտենսիվ աշխատանքները վարակի տարածման օրերին էին իրականացվում. թե փողոցների ախտահանում, թե մայթերի ախտահանում։ Հիմա ախտահանվում են այն տարածքները, որտեղից ունենում ենք մեկուսացված կամ հաստատված դեպք։ Մանավանդ այս եղանակին քաղաքում այդպիսի միջոցառումներ չեն իրականցվում»,- ասաց Գասպարյանը։

Քաղաքապետը հայտնեց, որ Էջմիածնում կա մեկ հյուրանոց, որը վերածվել է մեկուսացման վայրի. «Այդտեղ մեկուսացվում են եւ՛ հարակից գյուղերի եւ՛ քաղաքի բնակիչները»։