Վարակակիրների թիվն աշխարհում 2,995,209 է, որի 3%-ը`57,606 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

kw8wn
Worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ ապրիլի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2,995,209 է, մահացածներինը՝ 207,009, բուժվածներինը՝ 881,525-ի, ներկայումս ակտիվ է 1,906,675 դեպք, որի մոտ 3 տոկոsը՝ 57,606 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում։

Վարակված երկրների առաջին տասնյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը: 

Նշենք, որ Չինաստանում 82,830 վարակվածներից 77,474-ը բուժվել է, 4,633-ը՝ մահացել: Երկրում այս պահին վարակված է 723 մարդ: