Արտաշատ ԲԿ-ում կորոնավիրուսից ապաքինվել և դուրս է գրվել 106 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

ԲԿ

Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը: Այս մասին տեղեկացնում է Արտաշատի բժշկական կենտրոնը։

«Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:

Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքինումը՝ կարևոր ձեռքբերում»: