Հռոմի պապը մայիսի 14-ին կոչ է արել COVID-19-ից ազատվելու համընդհանուր աղոթք անել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

պապ

Ամբողջ աշխարհից հավատացյալները մայիսի 14-ին կարող են համախմբվել և կորոնավիրուսի համավարակից ազատվելու համար միաբան աղոթել: Միասնական աղոթքի մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, գրում է korrespondent.net-ը։

«Աշխարհում մարդկանց հրավիրում ենք աղոթքով և ներում հայցելով, մեր կրոնին, հավատամքին, ուսմունքին համապատասխան ծոմ պահելով, բարեգութ գործեր անելով՝ Աստծուն դիմել, որպեսզի այս համավարակին վերջ տա, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- նշվում է Հռոմի պապի ուղերձում։