Եվրահանձնաժողովը 3,7 մլն եվրո կհատկացնի ԱլԳ երկրներին քաղհասարակության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

ԵՀ

Եվրահանձնաժողովը մտադիր է 3,7 միլիոն եվրո տրամադրել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներում «Ժողովրդավարական բարեփոխումների անցկացման» ծրագրերի շրջանակում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը։  Այս մասին գրում է RT-ն:

«Տարածաշրջանային տեխնիկական աջակցության նախագիծը կնպաստի «Արևելյան գործընկերության» երկրներում բարեփոխումների և ժողովրդավարական վերափոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանն ու խթանմանը», - հստակեցվում է հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում:

Ընդ որում նշված է՝ քննարկվող եվրոպական նախաձեռնությունը ներառում է գործունեության մի շարք ոլորտներ:   Մասնավորապես՝ ուսումնասիրվում է կրթաթոշակային ծրագրերի իրականացումը և հետազոտությունների անցկացումը, ինչպես նաև հաքաթոնների և էլեկտրոնային ուսուցման միջոցառումների կազմակերպումը:
 
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության կողմից ստեղծվել է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսիև Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար: