Թուրքիայում հայտնաբերվել և առգրավվել է հողի մեջ թաքցված զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

թուրքիա

Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում անվտանգության ուժերի կազմակերպած գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է զենք-զինամթերք։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայի ժանդերմերիայի ստորաբաժանումների կատարած որոնողական աշխատանքների արդյունքում հողի մեջ թաղված 2 նշանառու հրացան, 6 Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ և 734 փամփուշտ է հայտնաբերվել։

Ենթադրվում է, որ զինամթերքը հողի մեջ են թաքցրել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) զինյալները։