Կորոնավիրուսով վարակված ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան բուժվում է տանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ռդմշակույթինախարար

ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, որ ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով, հայտնել է, որ շարունակում է բուժվել տանը: Ջերմաստիճանն այնքան էլ մեծ չէ, ինչը թույլ է տալիս նրան մասնակից լինել աշխատանքային գործընթացներում: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

«Բարեբախտաբար, ինձ հաջողվում է չկանգնեցնել աշխատանքային գործընթացը, ինչն այժմ շատ կարևոր է: Աշխատանքի ընթացքից 2-3 շաբաթով դուրս մնալ ես այդքան էլ չէի ցանկանա։ Դա կավելացներ միայն տագնապները: Ինձ մոտ երեկոյան այնքան էլ բարձր ջերմություն չի նկատվել, ցերեկը կարող եմ միանգամայն հանգիստ աշխատել տանը գտնվելով»,- պատմել է Լյուբիմովան՝ «Россия-24» հեռուստաալիքի եթերում: