Պուտինը երկրորդ անգամ ուղերձով կդիմի ժողովրդին. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

պուտինուղերձ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ժամը 16:00-ից հետո հանդես կգա ազգին ուղղված նոր ուղերձով: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TAСС-ը:

Այսօր նախագահը շարունակում է աշխատել Նովո-Օգարյովոյում: Աշխատանքային գրաֆիկը կներառի ևս մեկ ուղերձ»,-հայտարարել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ ներկայում պետության ղեկավարն աշխատում է ուղերձի տեքստի մշակման վրա:

Բացի այդ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ օրվա երկրորդ կեսին Պուտինը արտասահմանյան գործընկերների հետ մի քանի հեռախոսազրույցներ կունենա: