Օֆշորային սկանդալի հետքերով կամ Փայլակ Հայրապետյանի «աֆյորան»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

2013 թ-ի Հայաստանի ներքաղաքական կյանքը ցնցեց հայտնի օֆշորային գործը, որի մեջ շոշափվում էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները։

Այս թեման, իհարկե, շատ արագ դարձավ ներքաղաքական փոխադարձ ռմբակոծումների լավ հնարավորություն, օրվա իշխանության մաս կազմող օլիգարխիան, որն ամեն ինչ անում էր Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար, այն օգտագործեց իբրև քարոզչական գործիք՝ նպատակին հասնելու համար։ 

Այս պատմությունից գրեթե 7 տարի անց Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կրկին վերաբացվեց քրեական գործ, որով իբրև մեղադրյալ անցնում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ 

Ինչևիցե, այս յոթ տարիներին մեր հասարակությանը հրամցվել է տեղի ունեցածի մեկ հիմնական տարբերակ՝ ինչպես է գործարար Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում հանք շահագործելու անվան տակ «քցել» Փայլակ Հայրապետյանին, վերջինիս ձեռքից առևանգել գրեթե 12 մլն դոլար, և այդ հարցով նրան իբր թե օգնել են բարձրաստիճան հոգևորականն ու նախկին վարչապետը։ 
 

24News-ն իրականացրել է լրագրողական հետաքննություն՝ պարզելու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել տարիներ առաջ, ով ու՞մ է իրականում խաբել, և որտեղ են Հայրապետյանից «գողացված» գումարները։