Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը. Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

գոգյան

ԲՈԿ նախկին նախագահը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Էլի արժեքային բախման մասին:

Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:

Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն:

Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին:

Հ. Գ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»,-գրել է Գոգյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս