ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ: