ՀՀ տարածքում բոլոր ճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

 

ճան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ի 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս