«Կոշ» ՔԿՀ-ում 5 աշխատակից և 1 դատապարտյալ կորոնավիրուսով են վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

կորոնավիրուս

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հինգ աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, նրանք մեկուսացվել են: Կորոնավիրուսով է վարակվել նաև մեկ դատապարտյալ, որը նույնպես մեկուսացած է։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

«Մյուս բոլոր դատապարտյալները ևս թեստավորվել են, կորոնավիրուս չի հայտնաբերվել, պատասխանը բացասական է, իսկ կորոնավիրուսով վարակված դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ», - նշեց Նավիկյանը։ 

Նավիկյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր վարակակիրների վիճակը ներկայումս բավարար է։

Սոնա Գրիգորյան 

 --0--ԿԿ