Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը` մեկ վայրում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հերթական հեռավար գագաթնաժողովը, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական շրջանակները հետեւում են, թե ներհայաստանյան վերջին իրադարձությունների ու զարգացումների ֆոնին ինչ է ասելու նա այսօրվա իրավիճակի մասին։ Չէ որ նա Հայաստանը որպես ժողովրդավարության բաստիոն է ներկայացնում։ «Երկրում այս օրերին բռնաճնշումներ են իրականացվում` իր իսկ գիտությամբ»,- ասաց եվրոպական ուղղություններին հետեւող մեր զրուցակիցը:

Ի դեպ, հունիսի 17-ին էլ` մեկ օր առաջ, կրկին Բրյուսելում, տեղի է ունենալու ԵԺԿ գագաթնաժողովը, նույնպես՝ հեռավար, որին մասնակցելու է երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Նկատենք, որ սա արդեն որերորդ անգամն է (վերջինը` մարտին)․ մեկօրյա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանից հետո Սերժ Սարգսյանը եվրոպական վերնախավին է ներկայացնում իր տեսակետները Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ