Ծառուկյանին անհեթեթ հավաստիացումներով ներքաշել են պրոցեսի մեջ, դաշտում լյուստրացիա է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 

«Մենք չենք կարող նմանվել նախկիններին։ 2015թ․-ին Ծառուկյանին հեգնող և վիրավորղ մարդիկ այսօր իշխանությանը փորձում են մեղադրել։ Պաշտպանողները մի փոքր ամոթ պետք է ունենան, քանի որ ոչ շատ հեռու անցյալում է դա տեղի ունեցել, բոլորը հիշում են»,- Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ 

Պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ին ներքաշել են այս պրոցեսի մեջ՝ անհեթեթ հավաստիացումներ տալով։

Փամբուխչյանի հավաստմամբ՝ Ծառուկյանը կամ մեկ այլ կուսակցության ղեկավար եթե կոշտ հայտարարություն անի իշխանության հասցեին, չի հաջորդի քրեական գործ, եթե արդեն իսկ չկա այն։ 

«Ընդդիմադիրներին ստուգելու խնդիր չի դրվել։ Եթե առաջնորդվեինք հրահանգով, շատերը վաղուց նստած կլինեին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ