ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
«Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը, ցավոք սրտի, Ադրբեջանի վայրենի ղեկավարության վարքագծի դրսևորումն է»,- այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ այս ամենի հիմքում պանթուրքական ծրագիրն է, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են վտարել մեզ մեր հողից, սպանել մեր տան մեջ:
«Այսօրվա միջադեպը միջադեպ չի, պատերազմ է: Ադրբեջանցիների հետ երկխոսելն աբսուրդին մոտ դրույթ է, ոչնչացնել սպառնացողը չի կարող երկխոսել: Վայրենու հետ խաղաղասիրական տրնգի չի կարելի խաղալ»,- ընդգծում է Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ