Ադրբեջանի իշխանությունը ներքին խնդիրները լուծելու համար մարդկային կյանքեր է զոհաբերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն տեսակետին է, որ Ադրբեջանի իշխանությունը ներքին խնդիրները լուծելու համար մարդկային կյանքեր է զոհաբերում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հակառակորդի կողմից նախաձեռնած դիվերսիոն բնույթի գործողությունները բնորոշ են Ադրբեջանի ձեռագրին:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հարևան երկրի նախահարձակ գործողությունները կապ ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի զորացրվելու հանգամանքի հետ, ապա Հայրապետյանն ընդգծեց. «Դա ուղղակի անհեթեթ, անիմաստ ու հակապետական տեսակետ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս