ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 461 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 34 հազար 462 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 631 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 507-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 23 հազար 123 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 631 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 201-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 145 հազար 83 քաղաքացի: --0—ՄՀ