ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Աինն

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հրաչ Բ․-ին (ծնված 1996 թ․) և Արման Փ․-ին (ծնված 1989 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00--ԱԹ