Հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Thumbnail

Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։

Մանսավորապես՝ Կոմիտասի պողոտայի, Հրազդանի կիրճի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանգառների տարբեր կետերում և ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, ինչպես նաև միկրոավտոբուսներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս