Վորոնեժում շմոլ գազի թունավորումից 2 երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

Սեմիլուկսկի շրջանի Հին Վեդուգա գյուղում «Իջևանատուն» ԲԲԸ-ի տարածքում նոյեմբերի 16-ին հայտնաբերվել են երկու երեխայի՝ 3 տարեկան տղայի և նրա 2 տարեկան քրոջ դիերը՝ տեղեկացնում է «Новости Воронежа»-ն։

Նախնական տվյալներով՝ երեխաների մահը վրա է հասել շմոլ գազից թունավորվելու պատճառով։

Ծնողները գնացել են՝ երեխաներին թողնելով մետաղյա հին վառարանով սենյակում։

Նշվում է, որ երեխաների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ապրիլին են եկել Ռուսաստան եւ միգրացիոն հաշվառման են կանգնել։

Շրջանի դատախազությունը որոշում է քրեական գործի հարուցման հարցը, պարզում է, թե ինչու է ընտանիքը ֆերմայի տարածքում ապրում, եւ պատրաստում է միգրացիոն հաշվառման եւ խնամակալության մարմինների պատասխանատու անձանց գործողությունների կամ անգործության գնահատականը։