Մինսկում ձերբակալում են ուսանողական համերաշխության ակցիայի մասնակիցներին

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

ուսանող

Մինսկում ձերբակալում են ուսանողական համերաշխության ակցիայի մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Настоящее время»-ն: Բելառուսի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվել են գլխավոր մասնաշենքի մոտ և շարժվել դեպի կենտրոն:

Ընդհանուր առմամբ՝ ակցիայի են դուրս եկել ավելի քան 1 000 ուսանողներ: Նրանք քայլել են Անկախության պողոտայով և բացականչել. «Մենք ուսանողներ ենք, ոչ թե խոշոր եղջերավոր անասուններ»:

 

Դիմակավորված անհայտ անձինք ձերբակալում էին ուսանողներին, նրանց ուժով տեղափոխում առանց համարանիշների ավտոբուսներ: Առայժմ հաղորդվում է 15 ուսանողի ձերբակալման մասին:

--00--ԱԹ