«Թեժ աշունը ԱԺ դահլիճում». Ալեն Սիմոնյանը ԼՀԿ-ականների պաստառի մոտ լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը և իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նստած են ԱԺ դահլիճում փակցված, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռանալու կոչով պաստառի հետ:

Լուսանկարին կից ԱԺ փոխխոսնակը գրել է. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը ակցիա էին արել՝ իրենց հետ խորհրդարանի դահլիճ մտցնելով պաստառ, որում գրված է. «Արայիկ Հարությունյա՛ն, քա՛յլ արա, դուխո՛վ, հեռացի՛ր»:  

--00—ԼՄ