Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3119 դեպք:

Ապաքինվել է ևս 13 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1435:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս