Զոհրաբյանը տվեց իր բացատրությունը, որը, խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նաիրա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադանալով 2016-ին արված մի տեսանյութի հրապարակմանը, որում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բնակիչների հետ մի հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ է անում ՀՀԿ–ի հասցեին՝ նշելով, որ տեսանյութը հավանաբար արվել է ԱԱԾ–ի օգնությամբ։

«Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:

Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:

Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել: Անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կաճր ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարտիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:

Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի «սև կարապի» առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:

Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:

Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ոչ բավարարար խելք ունեն, ոչ էլ բավարար հեղինակություն:

Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների նախկինում եղած հարաբերությունների նստվածքը: Չե՛ք պլստալու»,– գրել է Արմեն Աշոտյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս