Զոհրաբյանը կարծում է՝ ԲՀԿ-ում եղել են մարդիկ, որոնք աշխատել են իր և Գևորգ Պետրոսյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վստահեցնում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհավաքի ընտրողների ձայների 27 %-ը: Այս մասին լրագրողներին հայատնել է նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և հավելել, որ իր համար անսպասելի էր, որ Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ մտնել խորհրդարան:

Շնորհակալություն հայտնելով Ծառուկյանին այն բանի համար, որ վերջինս իրեն բերել է քաղաքականություն, այդուամենայնիվ, նա նաև հայտնել է, որ կուսակցությունում եղել են մարդիկ, որոնք աշխատել են իր և իր գործընկեր Գևորգ Պետրոսյանի դեմ: Ըստ Զոհրաբյանի՝ Ծառուկյանին շրջապատում են մարդիկ, որոնք նրան «քաղցր սուտ» են ասում:

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի համար նախատեսված արտահերթ ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը չէին ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում։ Երկուսն էլ հեռացել են «Բարգավաճ Հայաստան»-ից։

--00—ԼՄ