Այնպիսի տպավորություն է՝ ամեն ինչը պետք է որոշի մեկը․ Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

տարոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մարտի 4-ին ԱԺ նիստում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցման քննարկման ընթացքում դեմ արտահայտվեց դատավորների աշխատանքի վերահսկողության նոր մեխանիզմին։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունից շատ դատական համակարգի անկախության մասին երազում են անկախ դատավորները, որոնք ստիպված են աշխատել անարդար միջավայրում։ Նոր օրենքը ոչ միայն չի ապահովում դատավորների և դատական համակարգի անկախությունը, այլ նաև նրանց ավելի կախյալ դրության մեջ կդնի․ դատավորները ստիպված կլինեն իրենց գործողությունների համար թույլտվություն հարցնել ստեղծվող նոր կառույցներից»։

Նա նշեց, որ կա ցանկություն ունենալ Իրավունք՝ առանց իրավաբանների, արդարադատություն՝ առանց դատավորների․ «Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչը պետք է որոշի մեկը կամ մեկ քաղաքական ուժը»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես անդրադարձավ Դատական օրենսգրքի բարեփոխումներին՝ նշելով, որ, անկախ կրթությունից կամ գիտելիքներից, երիտասարդն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել․ «Պատկերացրեք՝ 25 տարեկան երիտասարդը, որը ընտանիք չի ստեղծել, պետք է ամուսնալուծական պրոցես վարի, լուծի ծնողներից մեկի կողմից երեխայի խնամակալության հարցը»,- ասաց Պետրոսյանը։

«Բարգավաճ Հայաստանը» աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումերին, սակայն դեմ է իշխանության ընտրած տարբերակին»,- հավելեց նա:

Նշենք, որ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն, առաջարկվում է փոխել էթիկայի և կարգապահության հանձնաժողովի անդամների թիվը` հասցնելով 8-ի: Ընդ որում, նրանցից երկուսին կառաջադրեն հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները: Սակայն դրանք պետք է իրավաբաններ լինեն: Բացի այդ, նախատեսվում է 5 անձից բաղկացած դատավորների գնահատման հանձնաժողով ստեղծել: Այն կքննարկի դատավորների միջև գործերի բաշխումը, դրանց քննարկումը ողջամիտ ժամկետներում և դատաքննության ընթացքում դատավորի պահվածքին վերաբերող հարցեր: Բացի այդ, դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն: Միևնույն ժամանակ, նվազագույն տարիքը, որի ընթացքում նրանց թույլատրվելու է գրանցել որպես դատավորի թեկնածու, կնվազեցվի 28-ից 25 տարեկան: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ այն լայնորեն քննարկվել և ուսումնասիրվել է միջազգային մակարդակում և դրական կարծիք է ստացել Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից: