ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի 84 շրջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6196 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։
Ապաքինվել է 2616 մարդ, մահացել՝ 71-ը։
Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր հաստատվել է վարակման 1 109 595 դեպք։ Մահացել է շուրջ 19,5 հազարը, ավելի քան 911 հազարը բուժվել է։
--00—ՄՀ