Ադրբեջանը տհաճ անակնկալի եկավ, այս պատերազմը մեր տևական անվտանգության համար մղվող է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Այս պատերազմը չափազանց կարևոր է լինելու ապագայի համար։ Սրանք զուտ ռազմական գործողություններ չեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Շատ խորն աշխարհաքաղաքական զարգացումներ են։ Ադրբեջանի նպատակը մեկ երկու տարածքի զավթումը չէ։ Այս զարգացումներն ունեն բազմաթիվ շահառու կողմեր։ Սրանով կորոշվի՝ մենք ապագա տարիներին կունենա՞նք տարածաշրջանային խաղաղություն, կդառնա՞ մեր ԶՈւ-ն ավելի ուժեղ․ այս հարցերի պատասխանը տրվում է այս օրերին։ Սա Հայաստանի տևական անվտանգության համար է»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը համարում էր, որ հայկական բանակին ծնկի կբերեն, բայց իրենց համար բավականին տհաճ անակնկալ եղավ։ 

«Հարձակումից հետո մեկ ժամ ունեցան հաջողություններ, բայց այսօր կրում են լրջագույն կորուստներ, մենք պետք է պինդ լինենք։ Մենք շատ շուտով կարձանագրենք լուրջ հաջողություններ։ Հաշվի են նստում հաղթողների հետ։ Այսօր մենք կհաղթենք ու մեզ հետ հաշվի կնստեն»,- ընդգծել է Ենգիբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս