Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

սահման

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:

Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: Հայտնում է ՊԲ-ն:

Նշենեք, որ հոկտեմբերի 7-ին Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրել էր կորցրած դիրքերից մեկը, այլև փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, որոնք օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում՝ սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: 

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ին: Այդ օրվանից Արցախում ու Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված: 

--00—ԼՄ