Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նախարարներ

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի միջև: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված դժվարին իրավիճակը: 

Վերահաստատվել է հոկտեմբերի 10-ի մոսկովյան եռակողմ համաձայնությունն անշեղորեն իրագործելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չլինելը. դա հիմք կստեղծի ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:

--00--ԱԹ