Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ ԼՂՀ եզրույթն օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4,  24News

Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի  կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:

ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:

Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

 --00--ԱԹ