«Չեմ կառչում իշխանությունից». Ղրղզստանի նախագահը հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափում և կրակում է սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին»,-նշվում է հրապարակված հաղորդագրությունում:

Նշենք, որ Ղրղզստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, պատճառը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են, որոնց հետ ուցարարներն անհամաձայնություն ունեն: Ուժայինների հետ բախումներից հետո ցուցարարները գրավել էին երկրի խորհրդարանի շենքը: Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել:

--00—ԼՄ