Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

մշակույթ

Հայազգի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից:

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝  Filarmonica della Scala-ի հետ համատեղ։

--0--ԿԿ