Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա,  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզի սահմանապահ դիրքերում այս պահին հանգիստ է, Պարույր Սևակ և Երասխ համայնքները շարունակում են ապրել իրենց բնականոն հունով։ Սահմանի երկայնքով ամեն ինչ վերահսկվում է, անհանգստանալու կարիք չկա», - գրել է մարզպետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել: Նախնական տվյալներով, կա 2 զոհ և 1 վիրավոր:

--00--ԱՀ