Ռուս խաղաղապահների տասներորդ ինքնաթիռն է մեկնել Լեռնային Ղարաբաղ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

ԻԼ -76

 Ռուս-խաղաղապահներ տեղափոխող տասներորդ «Իլ -76» ինքնաթիռը Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

«Տասներորդ «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են ռուս խաղաղապահներ, օդ է բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահափոխադրիչ», - ասվում է հաղորդագրությունում։

--00—ՄՀ՛