Գորգիսյանը և Սամսոնյանը ԱԱԾ-ում են՝ հասկանալու՝ ինչու են բերման ենթարկվել ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

․

Իմ հանձնարարությամբ` պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Անի Սամսոնյանն այժմ այցելել են ԱԱԾ` հասկանալու համար, թե ընդդիմադիր գործիչներն ինչու են բերման ենթարկվել կամ ձերբակալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլոք։

--00--ԱՀ