Մենք չունենք այլ ընտրություն, բացի ՌԴ-Բելառուս միութենական պետությանը միանալը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, որը մեզ 30 տարի պարտադրել են, ոչ մի լավ բանի չհանգեցրեց։ Այն որոշ դրվագներում փչացրել է մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, և փոխարենը մենք ոչինչ չենք ստացել։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ 

«Մենք ունենք միայն մեկ ճանապարհ, դեպի Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետություն։ Այդ միությունում երկու պետություն են, և ես կարծում եմ, որ մենք պետք է դառնանք այդ միության երրորդ պետությունը»,-ասել է Ավագյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս