Ասկերանում փլուզվել է բնակելի տուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հասարակական

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացնում են, որ լուսադեմին՝ ժամը 07:32-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել է Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին տեղեկություն:

Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը:

Փրկարարները արագ տարհանել են այնտեղ ապրող ամուսիններին և ցուցաբերել առաջին օգնություն:

Տուժածներ չկան:

--0--ԿԿ