ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում և Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
--00--ԱԹ