ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնությունն ամբողջ ծավալով հասցրել է ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը հասցվել է ամբողջական ծավալով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Դեկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղ է ժամանել մարդասիրական բեռով երկաթուղային վագոնների հերթական  խմբաքանակը: Ինը վագոններով առաքվել է 127 տոննա մետաղական պրոֆիլ, 10 000 խորանարդ մետր ապակի, 2200 կենցաղային իր, 400 հավաքովի ջերմակայուն վառարան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղ է եկել 54 վագոն` շուրջ  1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ:

--0--ԿԿ