Կարսի՝ թուրք-ադրբեջանական զորախաղերից վտանգ կա, սա պետք է դրդի մեզ ինքնապաշտպանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Եթե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկու երկրի գործակալ է, նշանակում է հավասարաչափ աշխատել է երկու երկրի օգտին։ Այն, ինչ ես լսել եմ, նշանակում է, որ նա եղել է մեկ երկրի գործակալ՝ ներդրված թուրքական  հատուկ ծառայություններում։ Դա հակառակը՝ գովելի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է հասարակական և ռազմական գործիչ, ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վլադիմիր Վարդանովը։

Նրա խոսքով՝ ցանկացած գործակալի բացահայտումը դավաճանության փաստ է։

«Ինձ գունային պիտակներ չկպցնեք։ Սաղ գունավորներն իմ ձագերը կարան լինեն, բայց ոչ ես՝ իրենցից մեկը։ Բայց եթե այդ անձը բացահայտել է մի գործակալի, նրան դատել ա պետք։ Գործակալներին չի կարելի բացահայտել, որոնք աշխատել են հօգուտ քեզ, նույնիսկ եթե ինքը վատաբանել է քեզ իր զեկույցներով։ Եթե Միրզոյանը թեկուզ սկզբում աշխատել է թուրքերի, հետո մեր օգտին՝ ներդրված թուրքական ծառայության հատուկ ծառայության մեջ, գովելի է։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ գլխանց իրենց հանձնարարություն չի տրվել, որ նախ աշխատի թուրքերի հետ, հետո՝ մեր»,- ասել է նա։ 

Վարդանովը խոսել է նաեւ Կարսում առաջիկայում սպասվող Թորքիայի և Ադրբեջանի աննախադեպ խոշոր զորավարժություններից՝ նկատելով, որ դրանից  վտանգ կա, և սա պետք է մեզ դրդի ինքնապաշտպանության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս