Հայաստանի ըմբշամարտի հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

ըմբշամարտ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները սկսել են հերթական ուսումնամարզական հավաք: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:  

Հունվարի 31-ից «Օլիմպավանում» իրենց հավաքն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանք այնտեղ կլինեն մինչև փետրվարի 6-ը: Ազատ ոճայինները «Օլիմպավանում» կմարզվեն մինչև փետրվարի 13-ը:

Այնուհետև հունահռոմեականները կրկին հավաք կսկսեն «Օլիմպավանում» փետրվարի 10-24-ը, իսկ ազատ ոճայինները՝ 17-24-ը:

Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են փետրվերի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարի:

  --00—ՄՀ