Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել՝ խոսելով օրախնդիր թեմաների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին:

Հարցազրույցը շուտով կլինի հեռուստաընկերության եթերում:

--00--ԱԹ