ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:
Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ։
--00--ԱՀ