Նախագահն ավելի խճճեց Փաշինյան-ԳՇ պետ վեճը․ ճգնաժամը խորանում է․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Հանրապետության նախագահն, ըստ էության, համաձայն չէ վարչապետ Փաշինյանի`ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ, հակառակ դեպքում կստորագրեր այդ որոշումը, իսկ ուղարկում է ՍԴ, թե` ոչ, նախագահի` այսօր տարածած հայտարարության ենթատեքստից երևում է, որ փաստորեն չի ուղարկում։ ՍԴ-է ուղարկում այն հրամանագիրը, որով կարգավորվում է տվյալ անձի նշանակումն ու ազատումը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ այսպես նախագահն ավելի խճճեց առանց այն էլ բարդ իրավիճակը։

Մասնագետի խոսքով, նախագահն ուներ երկու տարբերակ՝ ստորագրել կամ ուղարկել ՍԴ։ Այն տարբերակը, որը ընտրել է նախագահը, այն է՝ ոչինչ չանել, նույն բանն է՝ ինչ ստորագրելը, այն պարզ պատճառով, որ եթե 3-օրյա ժամկետում չստորագրվի, այդ փաստաթուղթը ստանում է իրավական ուժ, այսինքն՝ առանց նախագահի ստորագրության ԳՇ պետը իրավունքի ուժով դադարում է դե յուրե լինել այդ պաշտոնը զբաղեցնող անձ։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս